Հայերը և օկուպացված Արևմտյան Հայաստանը

  • by Western Armenia, 29 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
21 դիտում

Օկուպացված Արևմտյան Հայաստանում  հայությունն իրենից ներկայացնում է բազմաշերտ հանրույթ՝ ընդգրկելով հայ առաքելականներին, կաթողիկեներին, ավետարանականներին, մահմեդականացված և ծպտյալ հայերի սերունդներին, համշենահայերին, ինչպես նաև՝ Արևելյան Հայաստանից ՝ Արևմտյան Հայաստան մեկնած աշխատանքային գաղթականներին։ Չնայած ներկա բարդ իրողություններին ու վտանգավոր միտումներին, Արևմտյան Հայաստանի հայերը, լինելով բնիկ ժողովուրդ  շարունակում են պահպանել իրենց ինքնությունը և ներուժը՝ գիտամշակութային, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում։

Օկուպացված Արևմտյան Հայաստանի հայության առջև ծառացած հիմական մարտահրավերներն են  ձուլման միտումները, համայնքային հաստատությունների թուլացումը, բռնագրավված եկեղեցական գույքի վերադարձի հետ կապված բարդությունները, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը, Արևելյան Հայաստանից գաղթականների պարագայում՝ հնարավոր արտաքսման վտանգը, և այլն։ Չնայած այս ամենին, Արևմտյան Հայաստանի  հայությունը ներկայում էլ ունի գիտամշակությաին, տնտեսական և քաղաքական որոշակի ներուժ, որը կարելի է նպատակաուղղել ինչպես տեղի հայության խնդիրների լուծման, այնպես էլ՝ Արևմտյան Հայաստան-արտերկրում ապրող հայերի կապերի խորացման ու Արևմտյան Հայաստան-Արևելյան Հայաստան հարաբերությունների բնականոնացման դեպքում՝ երկու Հայաստանների միջև համագործակցության խթանման գործին։