Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը, և արցախյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe

  • by Western Armenia, 26 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
29 դիտում

Ապրիլի 24-ին լրանում է՝ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության 109-րդ տարելիցը, երբ ավելի քան 2 միլիոն հայեր սիստեմատիկ կերպով բնաջնջվեցին օսմանյան թուրքերի կողմից, մի իրադարձություն, որը Թուրքիան մինչ օրս հերքում է: Ավելի քան 400,000 ամերիկահայերի համար դա նաև վառ հիշեցում է, որ պատմությունը կրկնվում է, քանի որ 2020 թվականի աշնանը Բաքուն սկսեց անօրինական պատերազմ՝ իրենց պապենական հայրենիքում՝ Արցախում ապրող էթնիկ հայերի դեմ, որին հաջորդեց հայերին կապող միակ ճանապարհի, գրեթե,  10-ամսյա շրջափակումը։

Նման նախաբանով է ամերիկյան The Boston Globe պարբերականն իր հոդվածում անդրադարձել Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության 109-րդ տարելիցին։ «Բաքվի ավերիչ արշավը իր գագաթնակետին հասավ սեպտեմբերին, երբ ավելի քան 120,000 հայեր տեղահանվեցին Արցախից, ինչը դարձավ հայերի ամենամեծ տեղահանումը՝ Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից ի վեր: Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն դա անվանել է ցեղասպանություն. Այն նպաստեց աշխարհի ամենամեծ փախստականների հոսքին և ստեղծեց հումանիտար ճգնաժամերից մեկը»,- ասված է հոդվածում: Պարբերականը տեղեկացնում է, որ ամերիկահայերը Բաքվի  կողմից ագրեսիայի վերջին գործողությունները դիտարկում են որպես Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից շարունակություն և սպառնալիք իրենց գոյության համար: Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, հայերը տեսնում են իրենց ցավալի պատմության ոսպնյակով։ Ահա թե ինչու Բաքվի կողմից Հայերի դեմ իրականացրած  ցեղասպանության ճանաչումը և Արցախի շուրջ հակամարտությունը, ըստ պարբերականի, միմյանց բացառող իրադարձություններ չեն։  

Թերթը հիշեցնում է, որ Ալիևը նույն առաջնորդն է, ով Բաքվում կառուցել է Ռազմական ավարների այգին, որտեղ ցուցադրվել են զոհված հայ զինվորներից վերցված հարյուրավոր սաղավարտներ: Այդ այգում կային նաև գերեվարված զինվորների մոմե մանեկեններ, որոնք պատկերված էին չափազանցված ծաղրանքի միջոցով: Այդ մանեկեններից շատերը ցուցադրվել են մահանալու պահին կամ շղթայված են բանտախցերին: