Արեւելյան Հայաստանի գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Նույնիսկ մեկ ադրբեջանցու սահմանային հատումն ու հայկական բնակավայրերում հայտնվելը, առավել ևս՝ քաղաքացիական անձանց վնասելը, բավական է եզրակացություն կազմելու Արեւելյան Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին: Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները», էշելոնացված տեսադիտարկման համակարգերը, սահմանագծին տարբեր գովազդված ծրագրերով ներգրավված անձնակազմը չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, այն հատելը և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը: Իսկ Բաքվից փոխանցված տեղեկատվության պայմաններում ադրբեջանցի զինծառայողի ֆիքսումը տեղի է ունեցել ոչ թե հատուկ օպերացիայի կամ գործողությունների կազմակերպման, այլ քաղաքացիական անձի ու նրա անչափահաս երեխաների հետ միջադեպի հետևանքով: Սա է միլիարդավոր գումարների մսխման և ուժային համակարգը ներքաղաքական հարցերում կենտրոնացնելու դառը հետևանքը:
Հայկական բնակավայրերում նույնիսկ մեկ ադրբեջանցու հայտնվելը բավական է եզրակացություն կազմելու Արեւելյան Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության իրական վիճակի մասին. Տիգրան Աբրահամյան
- by Hasmik Karapetyan, 02 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
223
դիտում
