Հայկ Ֆարմանյան․ «Նոր տեղահանման ռիսկե՞ր են ի հայտ եկել»

  • by WesternArmenia, 17 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
122 դիտում

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը խորհրդարանում Աշխատանքի և բարեկեցության փոխնախարարին կոչ է արել արցախցիների մասին խոսելիս «տեղահանված» բառի փոխարեն օգտագործել «բռնի տեղահանված» ձևակերպումը։

Պատգամավորի խոսքով՝ «բռնի» բառի բացակայությունը կարող է մտահոգիչ հարցեր առաջացնել։ «Բռնի բառը չնշելով՝ կարող եմ ենթադրել, որ, գուցե, նոր տեղահանման ռիսկեր են ի հայտ եկել, դիցուք՝ Տիգրանաշենը համարում եք ադրբեջանական տարածք»,- հայտարարել է Ֆարմանյանը՝ հարցականի տակ դնելով Հայաստանի տարածքային պատկանելության վերաբերյալ հնարավոր մոտեցումները։