Հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 40 սյուն

  • by Western Armenia, 08 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
26 դիտում

«Հայ-ադրբեջանական սահմանազատման գծի Տավուշ-Ղազախ հատվածում արդեն տեղադրվել է 40 սահմանային սյուն», հայտնում են Արևելյան Հայաստանի կառավարությունից։

Հայաստանի և ադրբեջանի սահմանազատման գծին՝ գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանազատման գծի սյուն։ 

«Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով։ Բողոքող տավուշցիները հայտարարում են, որ իրենց համար անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում: Արևելյան Հայաստանի իշխանությունը, մինչդեռ, պնդում է՝ սահմանազատմամբ անվտանգային ռիսկերը նվազում են:

Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը հիշեցնում է, որ հայ ազգի համար սահմանազատում կարելի է անել միայն ազգությունների սկզբունքով՝ օբյեկտիվորեն հաշվի առնելով 1920 թվականից ի վեր ադրբեջանի կողմից հայ խաղաղ բնակչության դեմ իրագործված ջարդերն ու հանցագործությունները։

Սահմանի սահմանազատումը բացառապես վարչական սկզբունքի վրա հիմնելը նշանակում է սպիտակեցնել բոլոր հանցավոր պետություններին, որոնք ուղղակի կամ անուղղակի մասնակցել են հայերի ցեղասպանությանը։