«Հանցավոր քաղաքականության ապացույցները կուղարկվեն միջազգային կազմակերպություններին». Արման Թաթոյան ​

  • by Western Armenia, 15 Դեկտեմբերի, 2022 in Քաղաքականություն
95 դիտում

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության գազամատակարարումը դադարեցնելը, Բերձորը փակելը պետական մակարդակով ահաբեկչական արարքներ են Արցախի ողջ բնակչության նկատմամբ, հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Գազից, ջեռուցումից ու տաք ջրից մտադրված զրկել են 120 000-ից ավելի խաղաղ բնակիչների՝ երեխաների ու տարեցների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարեզներ՝ առաջացնելով հումանիտար աղետ և մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ: Չեն գործում դպոցներն ու մանկապարտեզները:

Դրանից բացի, արդեն երկրորդ օրն է՝ «բնապահպան» ներկայացող Ադրբեջանի ակտիվիստները, իրականում` զինվորականներ ու պետական ծառայողներ, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից փակ են պահում նաև Բերձորը՝ Շուշի – Քարին տակ հատվածում՝ կտրելով միակ կապը Գորիսի տարածաշրջանի ու Արցախի միջև:

Այս ամենը ոչ թե իրարից կտրված արարքներ են, այլ միասնական քաղաքականության, մեկ միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր են. ատելության ու թշնամանքի քաղաքականություն, որ ունի էթնիկ ու կրոնական հիմքեր:

Էլ ինչպե՞ս են լինում ցեղասպան քաղաքականությունը և էթնիկ զտումները: Տիպիկ քրեորեն պատժելի միջազգային հանցավոր վարքագիծ:

Այս հանցավոր քաղաքականության ապացույցները կուղարկվեն միջազգային կազմակերպություններին»,- սոցցանցի իր էջքում գրել է Արման Թաթոյանը: