Հոկտեմբերի 26-ին Մատենադարանում կայացած քննարկման ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի փոխտնօրեն Ջյոթի Հոսագրահարը հայտարարել է, որ տեղյակ չէ Արցախում հայկական եկեղեցիների և մշակութային հուշարձանների ոչնչացման դեպքերի մասին։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը մտահոգիչ է համարել այս պատասխանը՝ կասկածի տակ դնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղեկությունների հավաքագրման և ստուգման մեխանիզմների արդյունավետությունը։ Նա ընդգծել է անկախ մշտադիտարկման, արբանյակային տվյալների կիրառման և հայկական մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ գործնական քայլերի անհրաժեշտությունը։
