Հուլուսի Աքար․«Կարևոր է, որ Հայաստանն ընդունի իրեն մեկնված խաղաղության ձեռքը»

  • by Western Armenia, 01 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
23 դիտում

Անկարայի  խորհրդարանի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը հանդիպել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Աքարը նշել է․ «Հուսով եմ, որ  կշարունակենք կարծքիների և այցերի փոխանակումը՝ ի շահ մեր երկրների, ՆԱՏՕ-ի, տարածաշրջանային կառույցների, խաղաղության, կայունության և տարածաշրջանում՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև որոշ խնդիրների լուծման։ Հուսով եմ, որ այցից կստանանք դրական արդյունքներ»։

Հանդիպումից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Աքարը նշել է, որ հանդիպմանը քննարկել են նաև այն ամենը, ինչ թուրքական կողմն անում է Բաքվի և Երևանի  հարցի հետ կապված ու պնդել՝ կարևոր է, որ “Հայաստանն ընդունի իրեն մեկնված խաղաղության ձեռքը”։