Հույները պահանջում են, որ 1955 թ․սեպտեմբերի 6-7-ի պոգրոմների հարցը բերվի ԹԱՄԺ-ի օրակարգ

  • by Editbeglari, 08 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
127 դիտում

Արտասահմանաբնակ պոլսեցի հույների տիեզերական դաշնությունը 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ի պոգրոմների 71-րդ տարելիցին դիմել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովին՝ պահանջելով քննարկել այդ իրադարձությունները և քայլեր ձեռնարկել հունական համայնքի պահպանման ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով «Ակօս» շաբաթաթերթը, դաշնությունը խնդրագիր է ուղարկել ԹԱՄԺ-ի նախագահ Նուման Քուրթուլմուշին։ Փաստաթղթում նշվում է, որ 1955 թվականի դեպքերի հետևանքները մինչ օրս զգալի են, իսկ Ստամբուլի հունական համայնքը, որը նախկինում ավելի քան 100 հազար մարդ էր, այժմ հասնում է 1000-ից պակասի։

Դաշնությունը պահանջում է, որ սեպտեմբերի 6-7-ի դեպքերը ներառվեն մեջլիսի օրակարգում և պաշտոնապես դատապարտվեն։ Միաժամանակ կոչ է արվում աջակցել արտագաղթած պոլսեցի հույների վերադարձին և միջոցներ ձեռնարկել Ստամբուլի, Գյոքչեի և Բոզջա կղզիների հունական համայնքների պահպանման համար։

Խնդրագրում նաև ընդգծվում է, որ վերջին 15 տարիներին կառավարությանը ներկայացված բազմաթիվ առաջարկներ դեռևս չեն իրականացվել։