Հունվարի 20-ին ԱՍԱԼԱՅԻ կազմավորման 49-ամյակն է

  • by Western Armenia, 19 Հունվարի, 2024 in Քաղաքականություն
48 դիտում

1975 թվականին կազմավորվեց նորագույն զինյալ պայքար՝   Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը՝ ԱՍԱԼԱ-ն: ԱՍԱԼԱ-ի պատմությունը նորագույն ժամանակաշրջանի հայոց ազատամարտի կարևորագույն  էջերից է: Բանակի գերագույն նպատակն էր  թուրքական բռնակալից  ազատագրված  ու օրինական տերերին  վերադարձված  տեսնել Արևմտյան Հայաստանը:  Նպատակին հասնելու համար բանակը 1975 թվականից մինչև 1991 թվականները  իրագործել է մոտ 400 գործողություն, որոնք էլ, ԱՍԱԼԱ-ի մարտիկները համարում են հաջողված, քանի որ դրանք ուղղված են եղել աշխարհին ինչ որ բան հասկացնելուն և արդյունքում շատ ու շատ եվրոպական երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: