Հուսով ենք այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի արցախցիները կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները. Մեհդի Սոբհանի

  • by Editbeglari, 15 Հուլիսի, 2024 in Լուրեր
250 դիտում

«Արցախի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի»,- «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

Նա հավելել է, երբ խոսվում է կայուն խաղաղության մասին, այդ վերքն էլ պետք է հաշվի առնել։ 

«Մենք հուսով ենք, որ այնպես, ինչպես Արցախի բնակիչները ոչ կամավոր լքել են իրենց տները, այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները»,- հավելել է դեսպանը:

Շեշտել է, որ բնական է՝ այն հիմնական պատճառը, որ նրանք լքել են այդ տարածքը, հենց այդ պատճառով էր, որովհետև չէին զգում այդ անվտանգությունը։ 

«Ես ինքս խոսել եմ արցախցիների հետ, փախստականները երբ եկել էին, ես ինքս գնացի Կապան, խոսեցի նրանց հետո։ Նրանք ասացին, որ «մենք կամավոր չենք լքել մեր տները»։ Ոչ ոք կամավոր չի լքում իր տունը։ Նրանք ասացին, որ անվտանգություն չեն զգացել»,- հավելել է Մեհդի Սոբհանին: