Հռոմի պապը Երեւանին ու Բաքվին խաղաղության կոչ է արել

  • by Western Armenia, 09 Հունվարի, 2024 in Քաղաքականություն
59 դիտում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում առկա լարվածության վերաբերյալ ու Երեւանին ու Բաքվին  խաղաղության կոչ է արել։ Այդ մասին Ռոյթերս  գործակալության փոխանցմամբ հայտարարել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը՝ Սուրբ Աթոռում հավատարմագրված դեսպաններին իր ուղերձի ժամանակ։ 

Ֆրանցիսկոս պապը նաև նշել է Արցախից տեղահանված անձանց վերադարձի իրավունքների պահպանման և պաշտամունքի վայրերի նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը:

Իր ելույթում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն անդրադարձել է նաև ուկրաինական հակամարտությանը՝ կողմերին կոչ անելով բանակցությունների ճանապարհով դադարեցնել այն։

«Ցավոք, գրեթե երկու տարի Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմից հետո Ռուսաստանին չի հաջողվում իր մտքում և սրտում տեղ գտնել այդքան ցանկալի խաղաղության համար, չնայած բազմաթիվ զոհողություններին և ավերածություններին: Չի կարելի թույլ տալ, որ այս հակամարտությունը ձգձգվի՝ վնասելով միլիոնավոր մարդկանց։ Մենք, միջազգային իրավունքի պահպանմամբ, պետք է բանակցությունների միջոցով վերջ դնենք շարունակվող ողբերգությանը»,- հայտարարել է Հռոմի պապը։