Մագդալենա Գրոնո. «Չեմ վիճարկում հայկական պատմական ներկայությունը Ղարաբաղում» 

  • by Editbeglari, 14 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
243 դիտում

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտարարել է, որ չի վիճարկում Ղարաբաղի նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական պատմական ներկայությունն ու հարուստ մշակութային հետքը։

Նա նշել է, որ Դադիվանք և Գանձասար այցելությունների ընթացքում անձամբ է համոզվել այդ ժառանգության կարևորության մեջ։ Գրոնոյի խոսքով՝ հայկական մշակութային ժառանգությունը պետք է պահպանել և արժևորել՝ զերծ մնալով քաղաքականացումից ու շահարկումներից։