ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին անդրադարձներ է կատարվել Արցախի էթնիկ զտմանը

  • by Editbeglari, 13 Հուլիսի, 2024 in Լուրեր
224 դիտում

Հունիսի 18-ից հուլիսի 12-ը Ժնևում տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանը: 

Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունների ու պանելային քննարկումների շրջանակներում անդրադար է եղել նաև առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակներին: Արեւելյան Հայասատանի մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել 29 հիմնական և պատասխան ելույթներով, ինչպես նաև միացել է 23 համատեղ հայտարարությունների։
Անդրադարձներ են կատարվել Լաչինի միջանցքի արգելափակմանը և Արցախի էթնիկ զտմանը։ ՄԱԿ անդամ երկրների և կառույցների ուշադրությունը հրավիրվել է Բաքվում գերության մեջ պահվող հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրներին, Բաքվի կողմից իրականացված արտադատարանական սպանություններին, կտտանքներին, անհայտ կորածներին ու բռնի անհետացածներին, մշակութային ու կրոնական կոթողների նկատմամբ կիրառվող վանդալիզմի դեպքերին, հայատյացության ծայրահեղ դրսևորումներին ու ատելության սերմանմանը: 

Շեշտվել է, որ Բաքուն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները։ Խոսել է նաեւ Բաքվի կողմից Արեւելյան Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթմանը, պատմության կեղծարարության ու վերաշարադրման փորձերին և մեր երկրի նկատմամբ տարածքային հավակնությունների մասին։