Մարդու իրավունքների խախտումներ, քաղբանտարկյալներ, Արցախի հայերի էթնիկ զտում․ The Guardian-ը  հոդված է հրապարակել  

  • by Western Armenia, 13 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
28 դիտում

Բրիտանական The Guardian պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխությունների մասին» գագաթնաժողովին ընդառաջ Բաքվում մարդու իրավունքների խախտումների, քաղբանտարկյալներ պահելու և Արցախի հայերի էթնիկ զտման մասին: 

Բաքուն՝ ավտորիտար պետություն է, որտեղ սահմանափակված են լրատվամիջոցների և քաղաքացիական ազատությունները,- գրում է պարբերականն ու հավելում, որ  համարվում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ 

Պարբերականը հղում է անում Human Rights Watch-ին, ըստ որի վերջին մեկ տարվա ընթացքում բացահայտել է լրագրողների և ակտիվիստների ձերբակալության կամ դատապարտման առնվազն 25 դեպք․ նրանցից գրեթե բոլորը շարունակում են մնալ կալանքի տակ։ «Բաքուն մեղադրվում է քաղբանտարկյալներ պահելու մեջ նաեւ»,- նշված է հոդվածում։ 

Unilever ընկերության նախկին գործադիր տնօրեն Պոլ Պոլմանը, որն այժմ քարոզարշավ է իրականացնում կլիմայի և մարդու իրավունքների հարցերով, պարբերկանաին հայտնել է, որ նույնպես ցանկանում է գագաթնաժողովը օգտագործել որպես միջազգային հանրության համար հնարավորություն՝ խոսելու բանտարկյալների նկատմամբ Բաքվի վերաբերմունքի մասին, ինչի առնչությամբ նա լուրջ մտահոգություններ ունի։ 

https://www.theguardian.com/environment/article/2024/jun/12/azerbaijan-accused-of-media-crackdown-before-hosting-cop29