Մեծ Բրիտանիան Բերձորի ճանապարհի արգելափակման հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում․ լորդ Ալթոն

  • by Western Armenia, 29 Հուլիսի, 2023 in Քաղաքականություն
151 դիտում

Բրիտանացի քաղաքական գործիչ, Լորդերի պալատի անդամ լորդ Դեյվիդ Ալթոնը կիսել է Բերձորի ճանապարհի արգելափակման շուրջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մտահոգությունները։ Լորդ Ալթոնն անհրաժեշտ է համարում, որ Բերձորի ճանապարհի արգելափակման հարցը քննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտահոգություն է հայտնում այն հարցի շուրջ, որ մարդասիրական օգնությունը չի հասնում Արցախի հայերին։ Մեծ Բրիտանիան պետք է անհապաղ բարձրացնի այդ հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում», - գրել է նա Twitter-ում։

Լորդ Ալթոնը նաև իր էջում կիսել է ԿԽՄԿ-ի վերջին հայտարարությունը  Բերձորի ճանապարհի արգելափակման վերաբերյալ։