Մենք անկախության սերունդն ենք, Արցախից դուրս գալու մտադրություն չունենք. Արմեն Մանգասարյան

  • by Western Armenia, 13 Հուլիսի, 2023 in Քաղաքականություն
84 դիտում

Շրջափակման պայմաններում՝ պաշարման մեջ, Ստեփանակերտում մեկնարկել է «Մենք ենք մեր սարերը» նախաձեռնությունը: Ծրագրի ղեկավար Արմեն Մանգասարյանը Alpha News-ի հետ զրույցում խոսել է նախաձեռնության ծրագրերից, նշել, որ ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում բոլորը նույն կարծիքին են՝ արցախցու պայքարը այլընտրանք չունի:  Մանգասարյանի խոսքով՝ ոչ ոք Արցախից դուրս գալու մտադրություն անգամ չունի, Արցախում անկախության սերունդն է:

«Ծնվելուց հետո անկախ, ազատ, հզոր երկրում ենք ապրել և ամեն ինչ անելու ենք իրավիճակը փոխելու համար: Հիմա ՀՀ կառավարությունը հայտարարում է՝ կարևոր է Արցախի բնակիչների անվտանգության հարցը: Եթե Արցախից հրաժարվենք, հաջորդը Հայաստանի ու Սյունիքի խնդիրն է դրվելու, որովհետև թշնամին չի կշտանում: Ախորժակը բացվում է ուտելու ընթացքում։ Այս պահին Արցախում շուրջ 30 000 երեխա կա ու 20 000 կենսաթոշակային տարիքի անձ: Հիմնականում շեշտում են 120 000 բնակիչների մասին, բայց կցանկանայի չտարանջատել 2020 թվականին Արցախից բռնի տեղահանվածներին, ովքեր Բերձորի փակ լինելու պատճառով զրկվել են իրենց տներ վերադառնալու հնարավորությունից: Շրջափակումը ազդել է ոչ միայն Արցախում բնակվող 120 000-ի վրա, նաև բռնի տեղահանված շուրջ 20 000 արցախցու վրա, որոնք չեն կարողանում վերդառնալ հայրենիք»,-եզրափակել է նա: