«Մենք վերանայում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ…», Էնթոնի Բլինքեն

  • by Western Armenia, 23 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
37 դիտում

«Մենք վերանայում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե ավելին ի՞նչ կարող ենք անել Հայաստանի համար»,Էնթոնի Բլինքեն

Միացյալ Նահանգները վերանայում է Արևելյան Հայաստանի «խնդրանքների մի շարք»՝ որոշելու, թե ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը՝ աջակցելու Երևանին: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք վերանայում ենք Արևելյան Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե ավելին ի՞նչ կարող ենք անել՝ Արևելյան Հայաստանի հետ մեր աջակցությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար», – ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը՝ ԱՄՆ՝ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ չխորանալով մանրամասների մեջ։

Միաժամանակ Բլինքենը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Բրյուսելում կայացել էր  իր համատեղ հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Արևելյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս խորհրդակցությունները, ըստ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի, եղել են հենց նրա համար, որ պարզվի, թե էլ ի՞նչ կարող են անել ԱՄՆ-ն ու ԵՄ-ն՝ Հայաստանին աջակցելու համար»։ «Եվ մենք առաջ կգնանք մի շարք տարբեր ոլորտներում», – խոստացել է Բլինքենը:

Պետքարտուղարը նաեւ հույս է հայտնել, որ Բաքուն ու Երևանը  խաղաղության պայմանագիր կստորագրեն։