Մետաքսե Հակոբյան․ «Արցախը չպետք է դառնա բանակցային մանրադրամ»

  • by WesternArmenia, 10 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
93 դիտում

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ քննադատել է Հայաստանի իշխանությունների մոտեցումները՝ անդրադառնալով միջազգային հայտարարություններին և Թուրքմենբաշիում տեղի ունեցած իրադարձություններին։

Հակոբյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Հայաստանի վարչապետի այցը ադրբեջանական տաղավար, որտեղ ներկայացվել է այսպես կոչված «Ղարաբաղի տան» ցուցադրությունը։ Պատգամավորի գնահատմամբ՝ սա մտահոգիչ է այն պայմաններում, երբ Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը մնում է չիրացված, իսկ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը՝ չլուծված։

Հակոբյանը շեշտել է, որ խաղաղության գործընթացը պետք է դիտարկել նաև Արցախի հայության իրավունքների, հայկական մշակութային ժառանգության պահպանության և Հայաստանի ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից։