Մետաքսե Հակոբյան․ «Մենք տուն ենք գնալու»

  • by Editbeglari, 09 Մարտի, 2026 in Լուրեր
177 դիտում

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ բռնի տեղահանված արցախցիները երբեք չեն հրաժարվի հայրենիք վերադառնալու իրենց իրավունքից։ Նրա խոսքով՝ որևէ իշխանություն չի կարող ստիպել արցախցիներին մոռանալ Արցախի հարցը կամ հրաժարվել իրենց արդար պահանջներից։

Հակոբյանը ընդգծել է, որ կատարվածի համար պատասխանատուները անխուսափելիորեն պատասխանատվության են ենթարկվելու՝ ինչպես մարդկային, այնպես էլ բարոյական օրենքների առաջ։

Նա նշել է, որ արցախցիների համար կա մեկ անփոփոխ նպատակ՝ վերադարձ հայրենի բնօրրան։

«Որքան էլ փորձեն մեզ պարտադրել մոռացություն, հաշտություն կամ լռություն՝ դա չի փոխելու ո՛չ մեր հիշողությունը, ո՛չ մեր կամքը, ոչ էլ մեր ճանապարհը։ Մենք տուն ենք գնալու»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ Արցախի ժողովրդի պայքարը շարունակվելու է մինչև արդարության վերականգնումը և հայրենիք վերադարձը։