Մեր հանձնառությունը հայ համայնքի հանդեպ ամբողջական է․ Ռենո Մուզելիե

  • by Western Armenia, 17 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
55 դիտում

Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազուր շրջանային խորհրդի նախագահ Ռենո Մուզելիեն հայտարարել է․

 «Տիկնայք եւ պարոնայք,

Դուք տեղյակ եք իմ հանձնառության մասին հայ համայնքին նկատմամբ ունեցած: Մենք հարգում ենք 1915 թվականի ցեղասպանության ժամանակ զոհվածների հիշատակը և խստորեն դատապարտում ենք  ագրեսիան, որը կրեցին հայերը Արցախում։ 

Հարավային տարածաշրջանը հիշում է, Հարավային տարածաշրջանը չի մոռանում, Հարավային տարածաշրջանը գործում է՝ հայերի շահերից ելնելով.

Այսօր մենք ցանկանում ենք հավերժացնել այդ հիշողությունները և ամրապնդել դրանք։

Այդ իսկ պատճառով, մենք մտադիր ենք Նիցցայի՝ Թիերի Մոլնիեյի Լիցեյը անվանել ՝ ի պատիվ Մելինե և Միսաք Մանուշյանների։

Ես ինքս աջակցեցի Նիցցայի քաղաքապետի, տարածաշրջանի նախագահի պատվիրակ Քրիստիան Էստրոզիի այս նախաձեռնությանը, մինչև այն իրագործվեց։ Սա ըստ արժանվույն հարգանքի տուրք է մեր տարածաշրջանի դիմադրության երկու հերոսներին, մի համայնքից, որը շատ թանկ է մեր սրտերի համար:

Մելինե և Միսաք Մանուշյանների հիշատակը հարգելը միջոց է՝ լույս սփռելու նրանց վրա, ովքեր կռվել են ստվերում, ովքեր վաղ տարիքից զենք են վերցրել՝ դիմակայելու նացիստական ​​բարբարոսությանը և պաշտպանելու Ֆրանսիան և Հանրապետությունը:

Այն ժամանակ, երբ մեր արժեքները հարձակման են ենթարկվում մեր սեփական հողում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում, մենք ավելի, քան երբևէ կարիք ունենք պաշտպանելու և պահպանելու նրանց ՝ զոհաբերության միջոցով փոխանցված ժառանգությունը։ 

Վստահ եղեք, որ մեր հանձնառությունը հայ համայնքի հանդեպ ամբողջական է և միշտ այդպիսին կմնա ցանկացած պարագայում:

Անկեղծորեն Ձեր՝ 

Ռենո Մուզելիե՝ Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազուր շրջանային խորհրդի նախագահ,

Ֆրանսիայի շրջանների նախագահի տեղակալ