”Մեր նպատակն է ՝ խրախուսել Երևանին ու Բաքվին՝ աշխատել կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ”։֊ Միլլեր

  • by Western Armenia, 27 Մարտի, 2024 in Քաղաքականություն
27 դիտում

«Երևանի և Բաքվի կառավարությունների հետ յուրաքանչյուր ներգրավվածությունում,  մեր նպատակն է ՝ խրախուսել նրանց ՝ աշխատել երկու երկրների միջև տարաձայնությունները հարթելու և երկարատև ու կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ»,֊ «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտարարեց Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: 

«Ազատությունը» հետաքրքրվել է, թե ՝ Բրյուսելում՝ ապրիլի 5-ին նախատեսվող Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման օրակարգում դիտարկվելո՞ւ է աջակցությունը քաղաքական, տնտեսական կամ անվտանգության ոլորտներում: Մեթյու Միլլերը հանդիպման մասին մանրամասներ չհայտնեց:

Բրյուսելում՝ ապրիլի 5-ին ,հանդիպելու են Արևելյան Հայաստանի վարչապետը, Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Միացյալ Նահանգների և Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարի հանդիպման օրակարգի մասին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդհանուր տեղեկություններ է  հայտնել։ Նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները։ Գրիգորյանի խոսքով՝ հանդիպումը նաև Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով է։