Հունվարի 20-ին, տեղի ունեցած Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 3-րդ գումարման անդրանիկ նիստի ժամանակ ՝ Պատգամավոր՝Խաչիկ Հայկանյանը, նշել է , որ չբարելաված հիշողությունը վնասում է մեր ապագային։
«Մենք շարունակում ենք զգալ մեր հողերից պոկված ու աշխարհով մեկ սփռված մեր ժողովրդի խորը ցավը։ Թեև ցեղասպանությունից անցել է ավելի քան մեկ դար, սակայն պատմական դատավարությունը դեռ չի իրականացվել։ Անցյալին չեն առերեսվել․ Հայերի դեմ իրականացրած ջարդի պատասխանատուների անունները դեռևս մնում են որպես հաղթանակի նշաններ ՝ փողոցներում և քաղաքային բուլվարներում։ Մեր ականջներում դեռ հնչում են հարյուր հազարավոր մեր հայրենակիցների ձայները, ովքեր ցեղասպանության ենթարկվեցին և սպանվեցին տեղահանության ճանապարհներին մի շարք պետությունների որոշմամբ։ Մեր վերքերը շարունակում են արյունահոսել։ Հոգեբանական բռնությունը ,որին մենք ենթարկվում ենք այս փողոցներով քայլելիս , մեզ անխոս է դարձնում։ Այլ ելք չի թողնում, քան ապրել վախի ստվերում։ Մեր արյունահոսող հիշողությունը բուժելը սերտորեն կապված է այն բանի հետ, թե ինչպիսի ապագա ենք մենք կառուցելու։ Մեր չբարելաված հիշողությունը վնասում է մեր ապագային։ Դրա համար մենք պնդում ենք առերեսվել պատմությանը։ Այս վերականգնումը հնարավոր է միայն պատմական ամբողջականությամբ վարվող առճակատման միջոցով»։- Նշել է պատգամավորը։
