Միացյալ Թագավորությունը կոչ է անում զերծ մնալ ԿՄԽԿ-ի աջակցության քաղաքականացումից  

  • by Western Armenia, 17 Հուլիսի, 2023 in Քաղաքականություն
135 դիտում

 «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել: 

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարիներ շարունակ չափազանց կարևոր աշխատանք է իրականացրել Հարավային Կովկասում՝ ներառյալ Բերձորի ճանապարհին, որտեղ նրանց գործունեությունն աջակցում է տեղացի բնակչությանը՝ ունենալ հասանելիություն առաջին անհրաժեշտության ապրանքներին և ծառայություններին՝ ներառյալ կյանք փրկող դեղամիջոցներն ու առողջապահական ծառայությունները։

Միացյալ Թագավորության կառավարությունը հաստատակամորեն սատարում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը և շարունակական աշխատանքը։ Միացյալ Թագավորությունը կոչ է անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ մարդասիրական աջակցության քաղաքականացումից»,- ասված է հայտարարության մեջ:                                                                                                                Արևմտյան Հայաստանի կառավարությունը ողջունում է Արևելյան Հայաստանում  Միացյալ Թագավուության դեսպանատան տարածած հայտարարությունը:Այս հայտարարությամբ միջազգային կառույցները մեկ անգամ ևս  շեշտում են Բաքվի իշխանությունների հայածյաց և միջազգային բոլոր հնարավոր նորմերն առհամարող քաղաքականությունը: Կարմիր խաչի մեքենաները նույնիսկ պատերազմական գոտում են իրականացնում մարդասիրական գործունեություն:Մենք բազմիցս դատապարտել  ու դատապարտումում  ենք Բաքվի հայասպան քաղաքականությունն ու հիշեցնում, որ ոչինչ անպատասխան չի մնում և հատուցման ժամը սարերի ետևում չի: ՄԻԵԴ-ն արդեն վարույթ է ընդունել Շուշիից բռնի տեղահանվածների բողոք- դիմումներն, որով նրանք լիազորել են Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանին ներկայացնել ու պաշտպանել իրենց շահերը ՄԻԵԴ-ում: