Միջազգային ատյաններում Բաքվի դեմ՝ Արևելյան Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի

  • by Western Armenia, 18 Մարտի, 2024 in Քաղաքականություն
19 դիտում

Մի խումբ իրավապաշտպաններ և  միջազգային փորձագետներ հայտարարություններ են տարածել՝ նշելով, որ Միջազգային ատյաններում Բաքվի դեմ Արևելյան Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանին ու հայ ժողովրդին։ 

Այդ առթիվ շեշտադրել  են մի քանի կետեր.

1. Իշխանության բարձրագույն մակարդակում արվող այդ հայտարարությունները բացարձակապես անթույլատրելի են:

2. Բաքվի դեմ գանգատներն ունեն Հայաստանի ու Արցախի հայերի, և ,առհասարակ, հայ ժողովրդի իրավունքների խախտումների համար միջազգային պատասխանատվություն ապահովելու ռազմավարական նպատակ: Դրանք անփոխարինելի միջոցներ են մեր հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության համար:

3. Առանց միջազգային արդարադատության հնարավոր չէ հասնել կայուն ու տևական խաղաղության, ինչպես նաև կանխել ադրբեջանական նորանոր ոտնձգություններն արդեն ուղիղ կերպով Հայաստանի և նրա ժողովրդի դեմ` Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթման ձևով ու այլ հանցանքներով:

4. Միջազգային ատյաններում առկա այդ գործընթացներն անհրաժեշտ քայլեր են նաև Արցախի ժողովրդի դեմ հանցագործությունների քննության և հավաքական իրավունքների պաշտպանության համար: Դրանք կարևորագույն նշանակություն ունեն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, Արցախում հոգևոր-մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության և վերադարձից հետո այնտեղ միջազգային պաշտպանության մեխանիզմների երաշխավորմամբ անվտանգ ու արժանապատիվ կյանքի ապահովման հարցում:

Այս հայտարարություններին ի պատասխան՝  կարող ենք նշել, որ  ներկայացված գանգատներով ու հայցերով Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն է ստանձնել միջազգային ատյաններում պաշտպանելու ադրբեջանական հանցագործությունների հետևանքով տուժածների իրավունքները, այդ թվում` բռնի տեղահանված արցախահայության գույքային և այլ իրավունքները:Դրա արդյունքում մարդիկ զերծ են մնացել միջազգային դատական ատյաններ անհատական գանգատներ ներկայացնելուց։ Արևմտյան Հայաստանը շարունակում է իր պայքարը՝ հանուն Արցախի և միասնական Հայաստանի։ ։