Միջազգային լրատվամիջոցում դեսպանը խոսել է Արցախում առկա հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրների մասին

  • by Western Armenia, 02 Հուլիսի, 2024 in Քաղաքականություն
33 դիտում

Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում Արեւելյան Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը  Կիպրոսի Financial Mirror լրատվամիջոցին տված հարցազրույցում կարևորել է Արցախում առկա հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդիրները։

Նա ընդգծել է բնակչության վերադարձի իրավունքի հարցը, ինչպես նաև անդրադարձել՝ Բաքվի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ քարոզչական թեզի թմբկահարմանը, որն ընդգրկում է Հայաստանը:

Դեսպանը նաև անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների և նրանց դեմ հարուցված արհեստական դատական գործերին։

Հարցազրույցի մեջ նշվում է, որ վերոնշյալ հարցերը հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության կերտման հիմնական խոչընդոտներն են։