Միրզոյանն ու Կոլոմինան քննարկել են Արևելյան Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը

  • by Western Armenia, 30 Նոյեմբերի, 2023 in Քաղաքականություն
103 դիտում

Արևելյան Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ քննարկել է դաշինքի հետ Երևանի գործընկերությանն ու դրա ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս մասին Արևելյան Հայաստանի  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել Է X սոցցանցում։

Հանդիպումը կայացել է Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա) ԵԱՀԿ արտգործնախարարների 30-րդ նստաշրջանի շրջանակներում:

Արևելյան Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դրական է գնահատել բանակցությունները ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ։

«Ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, պետական սահմանների հստակությունը առանցքային են և պետք է անվերապահորեն ճանաչվեն բոլոր շահագրգիռ կողմերի կողմից ՝ Հարավային Կովկասում կայունության և կայուն խաղաղության հասնելու համար», - նշել է Միրզոյանը։