Մոջթաբա Խամենեին դարձել է Իրանի նոր գերագույն առաջնորդը

  • by Editbeglari, 09 Մարտի, 2026 in Լուրեր
198 դիտում

Իրանում ընտրվել է երկրի նոր գերագույն առաջնորդը։ Իրանի Իսլամական Հանրապետության Փորձագետների խորհուրդը, որը կազմված է ժողովրդի կողմից ընտրված 88 անդամներից, մեծամասնության քվեներով նոր ղեկավար է նշանակել այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին։

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ նա դարձել է Իրանի երրորդ գերագույն առաջնորդը՝ փոխարինելով իր հորը՝ այաթոլլա Ալի Խամենեին, որը զոհվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Խորհուրդը նշել է, որ Ալի Խամենեին «հերոսի մահ է ընդունել՝ մինչև վերջ կատարելով իր պարտքը իրանական ժողովրդի առաջ»։

Վերլուծաբանների կարծիքով՝ նա սերտ հարաբերություններ ունի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, ինչը կարող է ամրապնդել նրա քաղաքական դիրքերը։ Վերջին օրերին նաև հաղորդվում էր, որ նա վիրավորվել էր իսրայելա-ամերիկյան հարվածների ընթացքում։