Մոսկվան պատրաստ է Կիևի հետ քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը

  • by Western Armenia, 26 Փետրվարի, 2022 in Քաղաքականություն
185 դիտում

Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցել այս երկրի չեզոք կարգավիճակի և իր տարածքում զենք տեղակայելուց հրաժարվելու շուրջ, լրագրողներին ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը ձևակերպեց իր տեսլականը, թե ինչ ենք մենք ակնկալում Ուկրաինայից, որպեսզի լուծվեն հայեցակարգային «կարմիր գծային» խնդիրները: Սա չեզոք կարգավիճակ է, սա զենքի տեղակայման մերժում է: Այստեղ կա մեկ այլ հարց, թե արդյոք Ուկրաինայի ղեկավարությունը պատրա՞ստ է դրան»,- ասաց քարտուղարը: