ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է Բաքվի պահանջից` Ակնաով գնալ Ստեփանակերտ

  • by Western Armenia, 20 Նոյեմբերի, 2023 in Քաղաքականություն
104 դիտում

ՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է Բաքվի պահանջից՝ Ակնաով գնալ Ստեփանակետ հուշարձանների վիճակը գնահատելու համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Բաքվի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Բաքվի պատվիրակության անդամ Նիգար Արփադարայը։ Նա նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանին է դիմել Արցախ այցելելու խնդրանքով։ «Բաքուն համաձայնել է Ակնաով ճանապարհ տրամադրել դեպի Ստեփանակերտ, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է՝ ցանկանալով գնալ միայն Ստեփանակերտ՝ այնտեղ գտնվող հուշարձանների վիճակը գնահատելու»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Արևելյան Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Նա մտահոգություն էր հայտնել  Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման, պղծման կամ յուրացման հիմնավոր ռիսկերի առնչությամբ՝ ընդգծելով մշակութային հուշարձանների պահպանությանը ՅՈւՆԵՍԿՕ-ի գործուն ներգրավման անհրաժեշտությունը։