ՆԱՏՕ-ն ողջունում է Արևելյան  Հայաստանի և Բաքվի համատեղ հայտարարությունը

  • by Western Armenia, 08 Դեկտեմբերի, 2023 in Քաղաքականություն
64 դիտում

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Բաքվի և Արևելյան Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Ողջունում եմ Արևելյան Հայաստանի և Բաքվի համատեղ հայտարարությունը, որում նշվում է կալանավորների փոխադարձ ազատ արձակման, վստահության ամրապնդման այլ միջոցների և երկար սպասված խաղաղության պայմանագրի մասին»,- գրել է պաշտոնյան:

Հիշեցնենք՝ երեկ հրապարակվել էր Արևելյան Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Բաքվի նախագահի վարչակազմի համատեղ  հայտարարությունը գերիների փոխադարձ ազատ արձակման մասին: Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ազատ արձակվող հայ զինծառայողների անունները։