Ներկայացվել է Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայի գլխավոր դատախազի կարծիքը

  • by Western Armenia, 03 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
29 դիտում

Պոլիս սպանված «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դատավարության շրջանակում դատարան է ներկայացվել գլխավոր դատախազի կարծիքը:

Լսումների ընթացքում ընթերցված կարծիքի համաձայն՝ 22 տարի 6 ամսից մինչև 30 տարի ազատազրկում է պահանջվել գործով կասկածյալ Բեքիր Յոքուշի նկատմամաբ: Նա մեղադրվել է «Նախագծված և դիտավորությամբ իրականացված սպանությանն աջակցելու» և «Սահմանադրությունը խախտելու» համար:

Նույն հիմունքներով նույն պատիժը պահանջվել է նաև գործով կասկածյալ Յավուզ Քարաքայայի նկատմամբ: Մյուսների նկատմամբ էլ պահանջվել է սահմանել խիստ պայմաններով ցմահ ազատազրկում:

Դատախազի կարծիքի դեմ իրենց բողոքն արտահայտելու համար Դինքի ընտանիքի փաստաբանները ժամանակ են խնդրել: Արդյունքում դատարանը որոշում է կայացրել պահպանել գործով մեղադրյալներին կալանքի տակ պահելու նախկինում ընդունված որոշումը: Լսումները՝ հետաձգել հուլիսի 16-ից 17-ը: