Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

  • by Western Armenia, 08 Հուլիսի, 2024 in Քաղաքականություն
39 դիտում

Նիդեռլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ու Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Բիագովի ուղեկցությամբ հուլիսի 8-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայերի դեմ իրականացված ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: