Նոր պատուհաս` արցախյան զինվորների համար։

  • by Western Armenia, 19 Փետրվարի, 2024 in Քաղաքականություն
50 դիտում

«Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական ​​հանձնաժողովը անհրաժեշտ է համարում հայ դաշտային հրամանատարներին և այլ լիազորված անձանց ներգրավել 90-ականներին անհետացած ադրբեջանցիների թաղման վայրերի որոնողական աշխատանքներին»,֊ օրերս գրել է ԱՊԱ գործակալությունը։

Հանձնաժողովը կարծում է, որ նրանք, ովքեր ղեկավարել են ռազմական գործողությունները ` մինչև 1994 թվականը, կարող են բավարար տեղեկատվություն ունենալ զանգվածային գերեզմանների վայրերի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Արևելյան Հայաստանի Հանրապետության  ԱԱԾ-ն հայտարարել էր Երևանի պատրաստակամության մասին՝ համագործակցել Բաքվի հետ՝ "անհայտ կորած համարվող"  անձանց ճակատագիրը պարզելու հարցում։