Արեւելյան Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, պատմաբան Պիետրո Շաքարյանը ներկայացրել է իր նոր գիրքը՝ «Անաստաս Միկոյան․ հայ բարեփոխիչը Խրուշչովի Կրեմլում»։
Նրա խոսքով՝ Միկոյանը ոչ միայն մոսկովյան գործերով էր զբաղված, այլև մեծ աջակցություն էր ցուցաբերում Հայաստանին ենթակառուցվածքային ծրագրերում՝ Սևանի, Սանահինի, Կապանի և այլ վայրերի հարցերում։ Նա կարևորել է նաև Միկոյանի 1954թ․ ելույթը Երևանում, որը ճանապարհ բացեց դեստալինիզացիային, 1965թ․ Ցեղասպանության հիշատակի ցույցերին և հետագայում Ղարաբաղյան շարժմանը։
Պիետրո Շաքարյանը նշել է, որ Թուրքիան դեռևս 1920-ականներին բողոքում էր խորհրդահայկական զինանշանի Արարատ լեռան պատկերի դեմ, սակայն Սովետական Միության պատասխանը դադարեցրեց այդ պահանջները։ «Արարատը միշտ էլ եղել է և մնալու է հայկական մշակույթի խորհրդանիշ, անկախ քաղաքական պայմաններից։ Այն վերացնել հնարավոր չէ»,– ասաց նա։
Անդրադառնալով Ղարաբաղյան շարժման արժեքներին՝ պատմաբանը ընդգծեց, որ դրա հիմքում հայերի ժողովրդավարական ինքնորոշման իրավունքն էր։ Նա քննադատեց Արեւելյան Հայաստանի ներկա ղեկավարությանը՝ այդ ուղուց հրաժարվելու համար։Պիետրո Շաքարյանի խոսքով՝ Ադրբեջանի սպառնալիքները շարունակվում են, և Ալիևը մշտապես նոր պահանջներ է դնում Հայաստանի առաջ։
