«Ո՛չ»Ադրբեջանին, «ո՛չ» «պատանդների դիվանագիտությանը»․ սենատոր Էդվարդ Մարկի

  • by Western Armenia, 12 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
36 դիտում

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգից սենատոր Էդվարդ Մարկին կոչ է արել Միացյալ Նահանգներին և  միջազգային հանրությանը՝ գործի դնել բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ այս տարի սպասվելիք  ՄԱԿ-ի կլիմայական միջազգային կոնֆերանսի անցկացման  հանգամանքը, ապահովելու համար Ալիևի ռեժիմի կողմից ապօրինի ձերբակալված  հայ պատանդների և գերիների ազատ արձակումը: 

Սենատորը նշել է՝ Բաքուն պարբերաբար կիրառում է «պատանդների դիվանագիտություն»՝ երկարաձգելով անօրինական կալանքները։ Նա ռազմագերիներին օգտագործում է որպես սակարկման առարկա՝ իր պահանջները Արեւելյան Հայաստանին պարտադրելու նպատակով, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է։

Բաքուն ասում է, թե իբրեւ ցանկանում է խաղաղություն, բայց այն, ինչ նա իրականում անում է, անպատիժ գործելն է,- ընդգծել է Սենատորը։ Ուստի հենց այդ իսկ պատճառով էլ Կոնգրեսը պետք է արտահայտվի ու ասի՝  «ո՛չ» Ադրբեջանին, «ո՛չ» «պատանդների դիվանագիտությանը»։