Պահանջատիրական ցույց Թբիլիսիում՝ Թուրքիայի դեսպանատան առջև

  • by Western Armenia, 27 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
27 դիտում

Ապրիլի 24-ին, Թբիլիսիում, Հայերի դեմ իրականացված Ցեղասպանության զոհերի 109-րդ տարելիցին կայացավ պահանջատիրական ցույց Թուրքիայի դեսպանատան առջև։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջից:

«Դեսպանատան առջև նաև ցուցադրվել էր «Հայերի դեմ իրականացված Ցեղասպանություն 1915-2023թթ.» թեմայով լուսանկարներ։

Ցույցից հետո մի խումբ երիտասարդներ իրենց բողոքը շարունակեցին Եվրոմիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց։

Նույն օրը առավոտյան, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում` Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, կատարվեց բարեխոսական կարգ` ի հիշատակ հավատքի և հայրենիքի համար զոհված Հայերի դեմ իրականացված Ցեղասպանության Սուրբ նահատակների»,- նշված է տեղեկատվության մեջ։