«Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք». ակցիա ԱԳՆ մոտ, որտեղ գտնվում է ԵԱՀԿ գործող նախագահը

  • by Western Armenia, 13 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
19 դիտում

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգը։ Նա Արևելյան Հայաստանի ԱԳՆ-ում հանդիպել  է Արարատ Միրզոյանի հետ։

Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ մի խումբ իրավապաշտպաններ եւ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում՝ արցախցիներին հայրենիք վերադարձը ապահովելու պահանջով։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղիներ գտնելու բացառիկ մանդատ։ Չնայած ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման մասին Ալիևի հայտարարություններին և այդ հարցը քննարկելուց Արևելյան Հայաստանի ղեկավարության մերժմանը, Մինսկի խմբի մանդատը դադարեցված չէ, և ղարաբաղյան խնդիրը մնում է ԵԱՀԿ պատասխանատվության գոտում։