Պատմական խայտառակություն․ Արցախի ներկայացուցչության շենքի սեփականության իրավունքը անվավեր է ճանաչվել

  • by Editbeglari, 26 Մայիսի, 2026 in Լուրեր
122 դիտում

Արեւելյան Հայաստանի վարչական դատարանի հրապարակած վերջին վճիռը լայն արձագանք է առաջացրել քաղաքական և իրավական շրջանակներում։ Դատարանը բավարարել է Արեւելյան Հայաստանի գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Փաստաբան Ռոման Երիցյանը տեղի ունեցածը բնութագրել է որպես «պատմական խայտառակություն»՝ ընդգծելով, որ դատարանը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը ներգրավել գործին որպես երրորդ անձ։ Նրա խոսքով՝ այդ պայմաններում ինքը ստիպված է եղել Արցախի շահերը ներկայացնել այլ իրավական սուբյեկտի անունից։

Երիցյանը նաև նշել է, որ սա իր իրավաբանական գործունեության ընթացքում հանդիպած ամենաանհիմն և աբսուրդային դատական ակտերից մեկն է։ Նա հայտարարել է, որ որոշումը բողոքարկելու է Արեւելյան Հայաստանի վերաքննիչ վարչական դատարանում։

Դատական այս զարգացումը նոր քննարկումների առիթ է դարձել Արցախի իրավական և գույքային իրավունքների շուրջ՝ առաջ բերելով բազմաթիվ հարցեր հասարակական և քաղաքական դաշտում։