«Պարզվում է, որ նախորդ բոլոր զիջումները հեչ, պետք է նորից գնալ փոխզիջումների». Կարեն Վրթանեսյան

  • by Editbeglari, 18 Հուլիսի, 2024 in Լուրեր
285 դիտում

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի գրառում է կատարել անդրադառանլով՝ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Միլլերի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ Միլլերը հայ-ադրբեջանական ենթադրյալ պայմանագրի մասին նշել էր, որ համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմերից պահանջում է կատարել որոշ բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ:«Սա նշանակում է, որ մինչ այս արված բոլոր միակողմանի զիջումները հեչ, ու նորից պետք է սկսել «բարդ ընտրությունների և դժվար փոխզիջումների» նոր փուլ, որով խաղաղության որևէ երաշխիք էլի չի տրվելու: Բնականաբար «փոխզիջում» կոչվածն էլ միայն Հայաստանի մասին է»,- գրել է Կարեն Վրթանեսյանը։