Պետք է խոսենք Արեւտմյան Հայաստանի,’Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով ամրագրված’ մեր սահմանների մասին

  • by Western Armenia, 20 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
24 դիտում

Պետական սահմանի սահմանազատման հարցերով Երեւանի եւ Բաքվի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո, համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել է՝ Տավուշի մարզում, սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը: 

Այսինքն՝ Տավուշի 4 գյուղերը Երեւանի իշխանությունները հանձնում են Բաքվին’ ՝ հիմնավորելով, թե դրանք հայկական տարածքներ չեն։ Նախ եւ առաջ մենք պետք է արձանագրենք, որ ըստ Արևելյան Հայաստանի վարաչատարածքային բաժանման մասին օրենքի՝ այդ տարածքները համարվում են որպես Տավուշի մարզի մաս։ Եվ ցանկացած փոփոխություն միայն համազգային հանրաքվեի միջոցով պետք է լիներ։ Եթե՝  ոչ, ապա դա սահմանադրական կարգի տապալում է։ Եվ ցանկացած փոփոխություն միայն համազգային հանրաքվեի միջոցով պետք է լիներ։ Երկրորդ, Բաքուն իրեն հռչակել է՝  որպես,այսպես կոչված, Բաքվի  առաջին դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, որը չի ունեցել  ճանաչված սահմաններ։ 

Այսինքն՝ այս պարագայում նշանակում է, որ անգամ Արցախը եւ Նախիջեւանը երբեք չեն եղել անկախ ադրբեջանի մաս։ Եթե խոսում ենք Ալմա-Աթայի հռչակագրի մասին, ապա նաեւ պետք է ֆիքսենք, որ ըստ այդ հռչակագրի՝ խոսք է գնում ԽՍՀՄ փլուզման եւ ԱՊՀ-ի ձեւավորման մասին։ Ընդ որում, նախքան այդ, Արցախի հայկական Հանրապետությունն անկախություն հռչակեց եւ հանրաքվե անցկացրեց, իսկ Բաքուն՝ դրանից ավելի ուշ։ Բաքուն  Ալմա-Աթայի պայմանագրի անդամ է դարձել ընդամենը 1993 թվականին։ Այսինքն՝ Արցախի՝ Բաքվի կազմում լինելու մասին խոսք չի կարող լինել, դա բացառված է։ Եթե մենք խոսում ենք «անկլավների» հարցի մասին, պետք է հասկանանք, որ Բաքուն դրանով չի բավարարվելու։ Եվ դրանք իրենց տարածքների հետ կապ չունեն՝ ոչ իրավական, ոչ էլ պատմական հիմքեր չունեն։ Հաջորդիվ Բաքուն  կպահանջի արտատարածքային միջանցներ, որպեսզի այդ «անկլավների» հետ կապ ունենա։ Դրանով մենք հետաձգո՞ւմ ենք պատերազմը, ոչ։ Պատերազմն անխուսափելի է, ուղղակի Բաքուն  սպասում է իր համար ռազմաքաղաքական համար իրավիճակի ձեւավորմանը։  Եթե խոսում ենք պետական սահմանի մասին, ուրեմն պետք է խոսենք՝ Արեւտմյան Հայաստանի՝  Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով ամրագրված,  մեր սահմանների մասին։ 

Կրկին  նշենք, որ ըստ Արևելյան Հայաստանի վարաչատարածքային բաժանման մասին օրենքի՝ այդ տարածքները համարվում են որպես Տավուշի մարզի մաս։