


Ռուս անվանի բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկին 1916 թվականին գտնվում էր Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատում: Հենց այդ շրջանը մեծ նշանակության ունեցավ գրողի համար՝ հատկապես իր հայամետ դիրքորոշման հարցում:
Արդեն իսկ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա տպագրում է իր «Հայաստանի հրեշտակը» բանաստեղծությունների ժողովածուն: Հենց այդ գրքում նա խոսում է Հայերի ցեղասպանության մասին: 1919 թվականին «Кавказское слово» պարբերականում տպագրվում է Գորոդեցկու «Արցախ» հոդվածը:
Հոդվածում Գորոդեցկին նշում է այն հիմնական թեզը, որ Արցախը հայ ժողովրդի պատմական գոյության, ազգային ինքնության և մշակութային շարունակականության գլխավոր հենասյուներից մեկն է։ Նա ընդգծում է, որ Արցախը ոչ միայն աշխարհագրական, այլև ռազմաքաղաքական իմաստով Հայաստանի արևելյան թևն է ու անվտանգության գլխավոր երաշխավորը, առանց որի անհնար է պաշտպանել Հայաստանը: Միաժամանակ հոդվածում պաշտպանվում է այն տեսակետը, որ Արցախի կորուստը կնշանակի ոչ միայն տարածքային կորուստ, այլև ազգերի ինքնորոշման գաղափարի խախտում, մինչդեռ նրա պահպանումը կարող է դառնալ Հայաստանի մշակութային և ազգային վերածննդի հիմնական կետ:
Մոտ 100 տարի առաջ Գորոդեցկին մատնացույց է անում կետեր, որոնք տասնամյակների հեռվից՝ հիմա, ցույց են տալիս, որ նրա մատնանշած կետերն իրականություն էին: Ստորև ներկայացնում ենք Սերգեյ Գորոդեցկու «Արցախ» հոդվածն ամբողջությամբ:
Սերգեյ Գորոդեցկի, «Արցախ», 1919 թվական:
Նյութի ամբողջական տարբերակին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով
