Ռուս խաղաղապահները Արցախում ձախողել են․․․ Վահրամ Բալայան

  • by Western Armenia, 20 Փետրվարի, 2024 in Քաղաքականություն
58 դիտում

Մենք պետք է այդ հուզական դաշտից դուրս գանք եւ ճիշտ գնահատական տանք…Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, Արևելյան Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռուսաստանը նոր փաստեր, ապացույցներ է ցանկանում, որպեսզի  2023թ.-ի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանում է իրականացվել և արդյոք, դա ադրբեջանամետ դիրքորոշում չէ մեր դաշնակից ՌԴ-ի կողմից:

«Բնականաբար, այդպես պետք է ասվի: Այսօր ռուս խաղաղապահները շարունակում են մնալ Արցախում, նրանք որոշակի առաքելություն պետք է իրականացնեին, եւ պետք է ասել, որ դա ձախողվել է: Այդպես պետք է ներկայացվի: Իրականության մեջ դա ցեղասպանական ակտ է եղել մեր ժողովրդի նկատմամբ, դա ակնհայտ փաստ է, որը պետք է ներկայացնենք աշխարհին, նորից ցույց տանք, որ մեր ժողովուրդը ամբողջական վերադարձի իրավունք ունի եւ պետք է պայքարի այդ իրավունքն իրացնելու համար»: Ասել է Բալայանը։ Ճշտող հարցին՝ Ռուսաստանի այս դիրքորոշւմն ինչպե՞ս է գնահատում, Վահրամ Բալայանն պատասխանեց. «Ես չգիտեմ՝ իրենց ցանկությունը որն է, բայց մենք պետք է այդ փաստերը ներկայացնենք ամբողջ աշխարհին: Այդ փաստերը պետք է հավաքվի ձձ և ներկայացվի իրավասու մարմիններին, հարցով շահագրգիռ երկրներին՝ ցույց տալով, որ այս ժողովրդի նկատմամբ կատարվել է ցեղասպանական գործողություն եւ մի ամբողջ ժողովուրդ հայրենազրկվել է»: