Սահմանադրության փոփոխությունը, որը պարտադրվում է թշնամի պետության ագրեսիվ հռետորաբանությամբ, չի կարող արտացոլել համայն հայության իղձերը։ Սահմանադրության փոփոխությունը իր էությամբ կչեղարկի Անկախության հռչակագիրը և Հայ Ժողովուրդը կունենա մի Սահմանադրություն, որը թշնամին կպատրաստի մեզ համար։
Համայն Հայության նպատակը պատմական արդարության վերականգնումն է, հզորացումն ու ինքնիշխանությունն է։
Դարեր ի վեր մենք պայքարել և պայքարելու ենք մեր Ազգային ինքնության, պատմական արդարության, հայրենիքի ամբողջականության և անկախության համար։ Սահմանադրության փոփոխությամբ Արևելյան Հայաստանը հերթական անգամ թիկունքից կհարվածի Արևմտյան Հայաստանին և նրա իրավունքներին։Երբ որևէ մեկը քաղաքական նպատակներով կամ արտաքին գործոնի ճնշման տակ փոխում է Սահմանադրությունը, դա բոլորի ախորժակը բացելու է և պետության վրա ճնշումը մեծանալու է
Նոր սահմանադրության ընդունում, որով ակնհայտորեն փորձելու է լուծել Մոսկվայի, Անկարայի ու Բաքվի առաջ ստանձնած’, Հայաստանի անկախ պետականության սահմանադրական հիմքերի իրավական ոչնչացման խնդիրը։ Մասնավորապես’990 թվականին ընդունված հռչակագրի հիշատակման վերացում, Հայաստանի ինքնիշխան պետություն լինելու սահմանադրական ամրագրման վերացում, Պետության պատմականության հետքերի, պատմական ժառանգականության իրավական ամրագրման ջնջում,Արցախի հետ մայր Հայաստանի վերամիավորման ՝ 1989 թվականի դեկտեմբերի 1֊ի պատմական որոշման հիշատակման ժխտում, Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության և Արևմտյան Հայաստանի հիշատակման ժխտում։
100 տարի առաջ Կարսի ամրոցը հանձնվեց առանց մեկ կրակոցի։ Այս անգամ էլ Հայաստանի թշնամիները Արևելյան Հյաստանի ձեռքով, ստով ու խաբեությամբ, ահաբեկմամբ, պայմանավորված պարտությամբ՝ Արցախը հանձնելուց հետո փորձում են վերջնականապես կործանել Հայաստանի պետականությունը ռուս-թուրքական նոր վերաբաժանումով, ինչը չհաջողվեց իրենց 100 տարի առաջ։ Հայաստանը, Արցախը մնացին, հայ ազգը որպես հավաքականություն ու ինքնություն չվերացավ՝ բազմաթիվ նվիրյալների անձնազոհության ու նվիրումի, հայ ազգի միասնական պայքարի գնով։
