Սիրիայի դեմ ուղղված հրթիռակոծությունը առնվազն 16 մադու կյանք է խլել՝ մեծացնելով լարվածությունը

  • by Western Armenia, 03 Մայիսի, 2018 in Միջազգային Քաղաքականություն
254 դիտում
Սիրիայում Իրանի ռազմական ստորաբաժանումների ճամբարի վրա ուղղված հրթիռակոծությունը հսկայական պայթյուն է առաջացրել․ ասես երկրաշարժ է եղել։ Գրում է New York Times-ը։ Բայց ո՛չ ենթադրյալ հարձակվողի՝ Իսրայելի, ո՛չ էլ զեկուցված զոհերի մասին, Իրանը և իր դաշնակիցները չեն խոսել։ Հակամարտության մոնիտորինգի խմբի և Իրանի տարածաշրջանային դաշնակիցներից մեկի տվյալների համաձայն՝ կիրակի օրը տեղի ունեցած հրթիռակոծությունն ուղղված էր զինամթերքի պահեստների վրա՝ ոչնչացնելով հրթիռներ և խլելով առնվազն 16 մարդու կյանք, որոնցից շատերը իրանցիներ են: Այլ հաշվետվությունների համաձայն՝ զոհերի թիվն ավելի շատ է: