Սուրեն Պետրոսյանը, և Բագրատ Սրբազանը Ժուռնալիստների միություն են այցելել

  • by Western Armenia, 14 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
21 դիտում

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ընդունեց Բագրատ Սրբազանին և Սուրեն Պետրոսյանին։

Սեյրանյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին ու օպերատորներին՝ կատարած աշխատանքի համար։

«Լրագրողները ուժով են ու ճշմարտության կրողներն են»,- նշեց Սրբազանը՝ շնորհակալություն հայտնելով լրագրողական համայնքին։

«Թեպետ, ինձ երբեմն շատ են նեղացնում, այն իմաստով, որ շատ հետաքրքրասեր են, բայց իրենք սրտով աշխատելու ինքնարտահայտություն ունեն»,- նշել է Բագրատ Սրբազանը։

Western Armenia TV-ի թղթակիցը հանդիպման ընթացքում բարձրաձայնել է, որ մայիսի 13-ին Երևանում ընթացող բողոքի ակցիաները “ցրելիս” Ոստիկանության Հատուկ նշանակության գումարտակի ծառայողները խոչընդոտել են այդ իրադարձությունները լուսաբանող՝ ABCmedia.am լրատվական կայքի օպերատոր Մհեր Դավթյանի, և 24news․am-ի լրագրող Մերի Մանուկյանի աշխատանքը։ Մասնավորապես՝ հրելու և գետնին գցելու արդյունքում Մերի Մանուկյանը վնասվածք է ստացել, կորցրել գիտակցությունը։ Թեև ոստիկաններն առաջին օգնություն  են ցուցաբերել, այդուհանդերձ, անհրաժեշտություն է եղել լրագրողին հոսպիտալացնել։

Ինչին ի պատասխան Սուրեն Պետրոսյանն ասել է․

«Նկատի ունենալով, որ երկրում տեղի ունեցող զանգվածային ակցիաները միտում ունեն շարունակվելու, իսկ դրանք, ցավոք, հաճախ ուղեկցվում են նաև ԶԼՄ-ների գործունեության խոչընդոտումներով, մենք ուշադրությամբ հետևելու ենք իրադարձություններին,  արձանագրելու ենք բոլոր փաստերը և դրանք մեր գնահատականներով հանդերձ՝ պարբերաբար ներկայացնելու ենք հանրությանը»։

 Վերջում  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին՝ անաչառ լուսաբանման համար և շարժումն անվանեց «ճշմարտության պայքար»։