Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան ձերբակալել են

  • by Western Armenia, 03 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
28 դիտում

 Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած սակավաթիվ  հայերից՝ Սարգիս Գալստյանը, որի մասին մի պահ գրվեց, թե Բաքուն  նրան նշանակել է Ստեփանակերտի պարետ, օրերս վերադարձել է Արևելյան Հայաստան։  Նրան Գորիսում ԱԱԾ-ն ձերբակալել է և բերման ենթարկել։

MediaHub-ը գրում է, որ այս տեղեկությունը փորձել է ճշտել Ազգային անվտանգության ծառայությունից, սակայն ԱԱԾ-ից, «ավանդույթի համաձայն», խնդրել են  գրավոր հարցում ուղարկել։ Փորձել են  Գալստյանի՝ Հայաստանում բնակվող հարազատներից  իմանալ՝ արդյոք տեղյա՞կ են, որ Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան։

Հարազատներից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին տեղեկությունը, ավելին՝ անակնկալի եկան մեր հարցից, որ նման տեղեկություն կա: MediaHub-ին  ասել են նաև, որ հնարավոր է՝ այսօր նրա հետ որոշակի քննչական գործողություններ կատարվեն։