Վաղուց ժամանակն է պատժամիջոցներ կիրառել բռնապետական ​​Ալիեւի ռեժիմի դեմ․ եվրախորհրդարանականներ 

  • by Western Armenia, 28 Հունիսի, 2024 in Քաղաքականություն
43 դիտում

Եվրոպական խորհրդարանի բոլոր խմբակցություններից մի խումբ պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ի պատասխան հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության վերաբերյալ Բաքվի եւ Ռուսաստանի քննադատություններին, բացասական արձագանքին ու սպառնալիքներին։ 

Հայտարարությամբ շեշտադրել են, որ մարտունակ եւ ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ 

Պատգամավորները նշել են, որ «Ռուսաստանի եւ Բաքվի ռեժիմների կողմից Արեւելյան Հայաստանի հասցեին հնչեցված մեղադրանքները, թե վերջինը Հարավային Կովկասում հակամարտություն է հրահրում, եւս մեկ անգամ փաստում են, որ երկու երկրների միջեւ առկա է դավադրություն, որը դեռ 2023թվականի սեպտեմբերին հանգեցրել էր Արցախում ավելի քան 120 հազար հայերի էթնիկ զտմանը»։ 

«Սա ոչ մի կերպ չի կարող ընդունելի լինել Եվրամիության կողմից, և վաղուց ժամանակն է պատժամիջոցներ կիրառել բռնապետական ​​Ալիևի ռեժիմի դեմ՝ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող նրա ապակառուցողական գործողությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։