Վերին Ոսկեպարը հայկական է․ Ոսկանյան

  • by Western Armenia, 11 Մարտի, 2024 in Քաղաքականություն
44 դիտում

«Վերին Ոսկերպարն է՝ հայկական հինավուրց պատմական հուշարձաններով, հրաշք բնությամբ և մեր անվտանգության համար կարևոր աշխարհագրական դիրքով»։ 

Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է  իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի վերջին հայտարարություններին, որով պահանջում են իրենց հանձնել այսպես կոչված անկլավային 4 գյուղերը:

«Բաքվի բարբարոսական վարչախումբն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ պահանջում է իրեն հանձնել հայկական սրբազան հողի նաև հենց այն տարածքը, որտեղ ես կանգնած եմ այս լուսանկարում։ Վերին Ոսկերպարն է՝ հայկական հինավուրց պատմական հուշարձաններով, հրաշք բնությամբ և մեր անվտանգության համար կարևոր աշխարհագրական դիրքով։

Հայաստանի ամբողջ ներքին խոսույթը, մեր հանրության և վերնախավերի ուշքն ու միտքն այժմ պետք է դառնա այս և մեր հայրենիքի մնացյալ տարածքների՝ թշնամուն զիջումը բացառող օպերատիվ օրակարգի և դրանից բխող գործուն քայլերի ձեռնարկումը, հակառակ դեպքում՝ մեր պետությունը կվերածվի փաստացի անդամալույծի, ինչը և տենչում է թշնամին»։