ՎԶԵԲ-ը ավելի քան 200 մլն եվրոյի վարկ կտրամադրի Արևելյան Հայաստանին

  • by Western Armenia, 10 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
23 դիտում

Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Արևելյան Հայաստանին կտրամադրի 12 միլիոն եվրո, որից երկու միլիոնը դրամաշնորհ է, 10 միլիոնը՝ վարկ: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից:

Կենտրոնը կկառուցվի «Հյուսիս-հարավ»-ին հարող 7.7 հա հողատարածքում, նշված է որոշման հիմնավորման մեջ:

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արևային էներգակայանով: Կենտրոնի տարածքում լինելու են մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման, մաքսային ձևակերպումների, բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենքեր, մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ», - ասված է հիմնավորման տեքստում: